«Իսլամական պետություն»-ը և «Ջաբաթ ան-Նուսրա»-ն փորձում են շրջափակել Հալեպը. ՌԴ ՊՆ


06:54 , 2 օգոստոս, 2016

Lurer.com–ը գրում է.

«Իսլամական պետություն» և «Ջաբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները փորձում են շրջափակել Սիրիայի Հալեպ քաղաքը: Այս մասին հաղորդել է ՌԴ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:

Նա նշել է, որ ահաբեկիչները և իրենց մոտեցող ջոկատները, այսպես կոչված, չափավոր ընդդիմությունը շարունակում են չդադարող հարձակումները Սիրիայի զինված ուժերի վրա ինչպես Հալեպի հյուսիսում, այնպես էլ հարավում՝ նպատակ ունենալով շրջափակել քաղաքը:

Ռուդսկոյն ընդգծել է, որ հարձակման ժամանակ խմբավորումները գործի են դնում մահապարտ ահաբեկիչներին: