Նեապոլում ռեստորանը կիջեցնի պիցցայի գինը մինչև 1 եվրո, երբ Իգուաինը վնասվածք կտանա «Յուվենթուսում»


05:57 , 2 օգոստոս, 2016

168.am–ը գրում է.

Մոտիվացիա՝ թուրինցիների հատկապես քաղցած հակառակորդների համար:
Նեապոլի Show Pizza ռեստորանը հորինել է արյունոտ պրոմո-ակցիա. հաստատությունը կիջեցնի «Մարգարիտա» պիցցայի գինը մինչև 1 եվրո, երբ Գոնսալո Իգուաինը կստանա իր առաջին վնասվածքը «Յուվենթուսում»:

2016թ. հուլիսին Գոնսալո Իգուաինը 90 մլն եվրոյով տեղափոխվեց «Յուվենթուս»:
Հեռանալու պատճառներից մեկը Գոնսալոն նշել է անբարեհաճությունը նեապոլիտանացիների նախագահ Դե Լաուրենտիսի նկատմամբ: