ԵՄ-ն անհանգստացած է «Թուրքական հոսք» նախագծի նորացման համար. Reuters


04:18 , 2 օգոստոս, 2016

Ռուսաստանի և Թուրքիայի հայտարարությունները «Թուրքական հոսք» նախագծի նորացման վերաբերյալ Եվրամիության քաղաքական շրջաններում անհանգստություն են առաջացրել, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ Մոսկվայի դիրքի ուժեղացումը անհանգստացնում է ԵՄ դիվանագիտական շրջաններին: Սակայն, վերլուծաբանների կարծիքով՝ գազատարի նախագիծը հանդիսանում է ավելի շատ հռետորաբանական, քան իրական:

ԵՄ ներկայացուցիչները անհանգստանում են, որ «Թուրքական հոսքը» թույլ կտա Եվրոպա գազ մատակարարելիս շրջանցել Ուկրաինան որպես տարանցիկ երթուղի, դրանով մեծացնելով ռուսական «Գազպրոմ»-ից կախվածությունը:

«Դա իմաստ ունի Թուրքիայի համար, որպեսզի Ռուսաստանից էժան գազ ստանա, սակայն դա մեզ համար կլինի խնդիր»,- ասել է եվրոպական բարձրաստիճան պաշտոնյան: