18:56 , 1 օգոստոս, 2016
Panorama.am-ը գրում է.
«Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո հայ ժողովուրդն ապացուցեց, որ միասնական է և կարող է իր առջեւ ծառացած խնդիրները լուծել միասնական ոգու ու կամքի ուժի օգնությամբ: Հայրենասիրությունն ու միասնականությունը մեր ամենաուժեղ հաղթաթուղթն է, որի դեմ անզոր է անգամ հակառակորդի սպառազինությունը»,- այս մասին նշված է «Պահեստազորի սպաների համահայկական միության» հայտարարության մեջ:
Հայտարարությունում մասնավորապես նշված է.
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները, որոնց ուշադրությամբ հետևել ենք ու մեր վրդովմունքով դրանց ակամա մասնակիցն ենք դարձել, մտահոգիչ էին և լեցուն Հայաստանի ու հայ ժողովրդի համար բազմաթիվ վտանգներով:
Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ամբողջ հայ ժողովուրդն ու նաև ապստամբության դրոշ պարզած մեր մարտական ընկերները ողջախոհություն դրսևորեցին ու ընտրեցին հարցերը խաղաղ և քաղաքակիրթ ճանապարհով լուծելու ուղին՝ խուսափելով արյունահեղությունից և հետագա ողբերգություններից: Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ միասնականությունն ու կշռադատված որոշումները միշտ ու ամեն տեղ բերում են խաղաղ արարման և համերաշխության:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ