18:58 , 1 օգոստոս, 2016Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաև բավականին կոշտ պատասխան է տվել Թուրքիային: Նա անհեթեթություն է համարել Թուրքիայի այն զգուշացումը, որով , այսպես ասած , Ֆեթհուլլահիստ ահաբեկչական կազմակերպությունը (FETÖ) նախատեսում է իրականացնել հեղաշրջում Ղըրղզստանում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 26-ին հայտարարել էր, որ Թուրքիան զգուշացրել Ղրղզստանին հնարավոր հեղաշրջման փորձի մասին երկրում: Օգոստոսի 1-ին Ատամբաևը ՝ պատասխանելով լրագրողի հարցին, ասել է , որ դա «աբսուրդ է»:
«Նրանք կարող էին այդ նույն նախազգուշացումները և տեղեկությունները հրապարակավ հայտարարելու փոխարեն , հայտնեին ղրղզական համապատասխան մարմիններին, սակայն սրանով նրանք ցանկանում են վախեցնել մեզ կամ մեզ սովորեցնել, թե մեր երկրում ում հետ ինչպես վարվենք:
Սա անհեթեթություն է: Եթե նրանք այդքան խելացի են , ապա ինչու՞ տեղյակ չէին իրենց երկրում նման մասշտաբի հղաշրջման փորձի մասին », - ասել է Աթամբաևը՝ ավելացնելով, որ իր երկիրը երախտապարտ է Թուրքիային Ղրղզստանին ծանր ժամանակներում օգնության ձեռք մեկնելու համար, բայց դա ոչ ոքի իրավունք չի տալիս թելադրել սեփական պայմանները Ղրղզստանին:
