Ուկրաինայում կրճատել են նախագահի աշխատավարձը


17:36 , 1 օգոստոս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Ուկրաինայի նախարարների կաբինետը աշխատավարձի նոր չափ է սահմանել երկրի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի համար` զգալի նվազեցնելով նախկին աշխատավարձի չափը:

ria.ru-ի փոխանցմամբ՝ ըստ այդմ, նախագահը ստանում է 28.000 գրվեն (547.000 դրամ), մինչդեռ նախկինում գումարի չափը կազմել է 30.980 գրիվեն: Նշվում է, որ նախագահից զատ կրճատվել է նաև առաջին փոխվարչապետի աշխատավարձի չափը:

Աղբյուրը մանրամասնում է, որ  աշխատավարձի վերաբերյալ փոփոխություններն իրականացվել են 2016թ. մայիսին, սակայն այդ մասին հայտնի է  դարձել միայն հիմա: