Կարդացել եմ. Սյունիքի մարզպետն` իրեն Քրիստոսի հետ համեմատող ներբողի մասին


17:29 , 1 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

Այսօր իր ծննդյան 60-րդ տարեդարձը նշող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարդացել է «Սյունյաց երկիր» կայքի գլխավոր  խմբագիր Սամվել Ալեքսանյանի` իրեն նվիրված շնորհավորական ներբողը:

«Կարդացել եմ»,- Սուրիկ Խաչատրյանը մեկ բառով պատասխանեց Tert.am –ի հարցին, թե կարդացե՞լ է արդյոք, թե կայքի խմբագիրը իրեն ում հետ էր համեմատել, ընդհուպ մինչև ուղղակի`  Հիսուս Քրիստոսի և անուղղակի` Մովսես Խորենացու:

Սուրիկ Խաչատրյանը, սակայն, այդ կարծիքի չէ, քանի որ ասաց. «Նման բաներ չկա, քեզնից բաներ մի հնարի, հաջողություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ