Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել


17:16 , 1 օգոստոս, 2016

168.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Գիվի Հովհաննիսյանը՝ նշելով, որ մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։

Արմեն Մարտիրոսյանը մեղադրանքը չի ընդունում:Փաստաբանի խոսքով՝ նա ցուցմունքում նշել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Նրա խոսքով՝ միջնորդություն են ներկայացրել անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ։