15:08 , 1 օգոստոս, 2016
«Զենիթի» պաշտպան Նիկոլաս Լոմբերտսը կարիերան կարող է շարունակել «Արսենալում»: Այս մասին հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»: Ֆուտբոլիստը պետք է փոխարինի Պեր Մերտեսակերին, ով վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մինչև 5 ամիս ժամկետով:
Լոնդոնյան ակումբի համար առաջնահերթությունը, սակայն, «Տորինոյի» ֆուտբոլիստ Բրունու Պերեսն է:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լոմբերտսի ծառայություններով հետաքրքրված են «Ուոտֆորդն» ու «Անդերլեխտը»: