Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կմեկնի Թուրքիա


14:42 , 1 օգոստոս, 2016

jagland1_smallAraratnews.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը օգոստոսի 3-ին կայցելի Թուրքիա` հաղորդել է կազմակերպության պաշտոնական կայքէջը:

Նշվում է, որ այցի շրջանակում Յագլանդը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ: