«Մարականա» մարզադաշտում պայթյուն է գրանցվել


14:24 , 1 օգոստոս, 2016

Panorama.am-ը գրում է.

«Մարականա» մարզադաշտում, որտեղ տեղի կունենա 2016 թ. ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, պայթյուն է գրանցվել: Այս մասին հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»: Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, այն վերահսկելի է եղել և կատարվել է այն բանից հետո, երբ կասկածելի իր է հայտնաբերվել: Նշվում է, որ առարկան նման է եղել սարքերի տուփի:

Ռիսկից խուսափելու համար առարկայի մոտ է ուղարկվել հատուկ ռոբոտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ