«Ինտեր»-ը 50 միլիոն եվրո է առաջարկել Կավանիի տրանսֆերի համար


12:52 , 1 օգոստոս, 2016

Միլանի «Ինտեր»-ի ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերային իրավունքները:

Իտալացիները ՊՍԺ-ին են առաջարկել 50 միլիոն եվրո, սակայն մերժում են ստացել ֆրանսիական ակումբից:

«Ինտեր»-ում Կավանիին դիտարկում են որպես Մաուրո Իկարդիի փոխարինող, ով մոտ օրերս կարող է տեղափոխվել «Նապոլի»:

Հավելենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ավելի վաղ հայտարարել էր, որ Կավանին չի հեռանա թիմից: