Արտակարգ դեպք Վանաձորում. հարկայինի իրավաբանն ինքնասպան է եղել


12:38 , 1 օգոստոս, 2016

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 43-ամյա Արարատ Կարապետյանը ինքնասպանություն է գործել՝ Վանաձոր քաղաքի Ներակցի փողոցի վրա կամրջից ցած նետվելով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա աշխատում էր հարկային տեսչությունում՝ որպես իրավաբան, իսկ նախկինում աշխատել էր Հայկական զարգացման բանկի Վանաձորի կառավարիչ:

Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ քիչ ուշ: