«Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը չի ցանկացել ստանալ բժշկական օգնություն. փաստաբան


12:12 , 1 օգոստոս, 2016

Panorama.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի  և Հովհաննես Հարությունյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը ստանձնել է նաև խմբի անդամ Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպանությունը: Լրագրողների հետ հանդիպմանը փաստաբանը տեղեկացրեց, որ դեռևս Արայիկ Խանդոյանին մեղադրանք չի առաջադրվել, ամենայն հավանականությամբ  այսօր կկատարվեն  համապատասխան քննչական գործողություններ:

Ըստ նրա, երեկ հանձնվելուց հետո կազմվել է ձերբակալության արձանագրություն:

«Նա ոտքի վնասվածք ունի, փափուկ հյուսավածքներն են, ոսկորային վնասվածք չունի: Նա երեկ  չցանակացավ ստանալ բժշկական օգնություն՝ ասելով, որ իր համար շատ փոքր բան է, թուրքը մի քանի անգամ խփել է, ոչինչ չի եղել, այս մի հատից էլ ոչինչ չի լինի:  Երեկ գիշեր առանձնազրույց եմ ունեցել Խանդոյանի հետ: Տրամադրությունը բարձր էր, ընկճված չէր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ