Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է տիտղոսը


12:00 , 1 օգոստոս, 2016

Lurer.com-ը գրում է.

Համբուրգ քաղաքում տեղի ունեցած մենամարտում Գերմանիան ներկայացնող Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը:

10 ռաունդանոց պայքարում մարզուհին միավորներով հաղթել է Խորվաթիան ներկայացնող Նեվենկա Միկուլիչին և պաշտպանել WIBF և GBU  չեմպիոնական գոտնիները:

Սա Կենտիկյանի 36-րդ հաղթանակն է պրոֆեսրոնալ ռինգում: Այս մասին տեղեկացնում է sport1.de-ն: