Կուզբասում գտել են կորած ԱՆ-2-ը, ինքնաթիռը լեռներում կործանվել է


11:10 , 1 օգոստոս, 2016

Lurer.com-ը գրում է.

Փրկարարները գտել են նախօրյակին կորած Ան-2 ինքնաթիռը, «Ինտերֆաքսին» հաղորդել են արտակարգ իրավիճակների նախարարության Կեմերովոյի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:

«Որոշվում է ինքնաթիռի հայտնաբերման վայր փրկարարական խմբավորումների վերատեղաբաշխման հարցը»,- հայտնել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ան-2 ինքնաթիռը, որը Նովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքից թռել է Կրասնոյարսկ, թռիչքի ընթացքում կապի մեջ չի մտել: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է երեք մարդ: Որոնումներում ներգրավված է 80 մարդ, փրկարարները գործի են դրել անօդաչուներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունում ճշտել են, որ ինքնաթիռում գտնվել է անձնակազմի երեք անդամ, ուղեւորենր չեն եղել: