Ձերբակալված Եղիշե Պետրոսյանը նախակաթվածային վիճակում է. փաստաբան


11:00 , 1 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է. այժմ նա նախակաթվածային վիճակում է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Եղիշե Պետրոսյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: «Երեկ նրա վիճակը շատ ավելի վատ էր, քան նախորդ օրը, «նախաինսուլտային» վիճակ է իր մոտ: Հիվանդանոցում նա ձերբակալվածի կարգավիճակում է և Ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է իրականացնում նրա հիվանդասենյակի մոտ»,- ասաց Վարոսյանը: Նշենք, որ Եղիշե Պետրոսյանի սիրտը վիրահատված է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ