Սպիտակ տունը նախապատրաստվում է իշխանության փոխանցմանը Օբամայի իրավահաջորդին


10:20 , 1 օգոստոս, 2016

4999400658_8b4ba7cc10_b1ԱՄՆ-ում սկսել են իշխանության փոխանցման նախապատրաստությունը Բարաք Օբամայի իրավահաջորդին. վերջինս նախագահի պաշտոնը կլքի 2017թ. հունվարին: korrespondent.net-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ամերիկյան վարչակազմում Նախագահական իշխանության փոխանցման հարցերով կենտրոնը:

Ավանդաբար Սպիտակ տունը նախապատրաստում է իշխանության փոխանցումը ընտրությունների երկու հավանական հաղթողների համար, որպեսզի ապագա նախագահը պատրաստ լինի երկրի կառավարմանը:

Օգոստոսի 1-ից ամենամեծ կուսակցությունների ներկայացուցիչների պաշտոնական առաջադրումից հետո թեկնածուների լիազորված անձինք կստանան աշխատատեղեր Վաշինգտոնի կառավարական շենքերից մեկում, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորում և գաղտնի տեղեկության հասանելիություն:

Թեկնածուներին աստիճանաբար կսկսեն ընդգրկել գաղտնի քաղաքական հարցերի հետ կապված գործընթացում: Դրանով կզբաղվեն ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը, արդարադատության նախարարությունը և ՀԴԲ-ն:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին: