Հակառակորդն այս գիշեր հրադադարի ռեժիմը խախտել է 35 անգամ, ՊԲ-ն ձեռնպահ է մնացել պատասխան գործողություններից


09:15 , 1 օգոստոս, 2016

Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։


Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: