Սիցիլիական նեղուցում փրկվել են հազարից ավելի ներգաղթյալներ


09:05 , 1 օգոստոս, 2016

Սիցիլիական նեղուցում իտալական առափնյա պաշտպանության ծառայության նավակների, ինչպես նաև Իտալիայի ռազմածովային ուժերի և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների նավերի 6 գործողությունների ընթացքում փրկվել են հազարից ավելի ներգաղթյալներ: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է առափնյա պաշտպանության ծառայության հրամանատարությունը, որը համակարգել է փրկարարական գործողությունները:

Տարածված կոմյունիկեում նշվում է, որ 4 փչովի նավակներով և 2 երկկայմ առագաստանավով ներգաղթյալներին օգնելու ընթացքում հայտնաբերվել է 5 զոհի մարմին:

Անցած հանգստյան օրերին Իտալիայի հարավային ափերը հյուսիսային Աֆրիկայի մերձափնյա տարածքից բաժանող Սիցիլիական նեղուցում ընդհանուր առմամբ փրկվել է 4.500 մարդ:

Տարեսկզբից փրկված ներգաղթյալների ընդհանուր թիվը կազմում է մոտ 90 հազար: