08:30 , 1 օգոստոս, 2016
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ևս 10 զինվորականի, որոնք հարձակվել են Մարմարիս շրջանի հյուրանոցի վրա, որտեղ հեղաշրջման փորձի ժամանակ եղել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է Anadolu-ն:
Հաղորդվում է, որ ձերբակալությունները կատարվել են Մարմարիսի շրջանում տեղի բնակիչներից ստացված տեղեկություններից հետո, որոնք հայտնել են եգիպտացորենի դաշտում կասկածելի անձանց մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հյուրանոցի վրա հարձակում գործած կալանավորված հատուկջոկատայինների թիվը հասել է 7-ի: