Քաբուլում գրոհայինները հարձակվել են օտարերկրացիների հյուրանոցի վրա


07:55 , 1 օգոստոս, 2016

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ահաբեկիչները հարձակվել են Northgate հյուրանոցի վրա՝ հայտնում է Reuters գործակալությունը։

Հարձակումը տեղի է ունեցել գիշերը։ Հյուրանոցի առջև բեռնատար է պայթեցվել, որից հետո 4 գրոհային կրակոցներ են բացել։

Northgate հյուրանոցը, որում ապրում են առավելապես օտարերկրյա զինվորական և քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտպանված համալիր է։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ծայրահեղական շարժումը։