Սիրիայի կառավարությունը համաձայնվել է մասնակցել խաղաղության նոր բանակցություններին


06:58 , 1 օգոստոս, 2016

Operativ.am–ը գրում է.

ՄԱԿ-ը պաշտոնապես հրավիրել է Սիրիայի կառավարությանը մասնակցելու խաղաղության նոր բանակցություններին, որոնք ծրագրված են օգոստոսի վերջերին: Այս մասին կիրակի օրը նշել է ՄԱԿ-ի` Սիրիայի հարցերով հատուկ պատվիրակի տեղակալ Ռամզի Իզզեդդին Ռամզին: Այս մասին հաղորդում է «DW»-ն:

Ըստ նրա, Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմն արդեն հայտարարել է, որ կառավարությունը համաձայն է: Ինչպես հաղորդում է սիրիական պետական «SANA» գերատեսչությունը, Դամասկոսը պատրաստ է շարունակել բանակցություններն «առանց նախապայմանների», բայց միայն այն դեպքում, եթե դրանք տեղի ունենան միջսիրիական մակարդակում առանց արտասահմանյան միջամտության: