05:47 , 1 օգոստոս, 2016
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը սպառնացել է ջիհադ իրականացնել Ռուսաստանում՝ հայտնում է Reuters գործակալությունը։
9-րոպեանոց հոլովակում, որը թողարկվել է կիրակի, անապատում գտնվող նախապատրաստական ճամբարի ահաբեկիչը դիմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և հայտարարում, որ ռուսները կսպանվեն իրենց տներում։
Գրոհայինը Ռուսաստանում ջիհադի կոչ է անում «եղբայրներին»։
Ինչպես նշում է գործակալությունը, հոլովակի հղումը հրապարակվել էր ծայրահեղականների կողմից օգտագործվող Telegram-ի օգտահաշվում։
ԴԱԻՇ-ի գործունեությունն արգելված է Ռուսաստանում։