17:44 , 10 փետրվար, 2013![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Աջափնյակում ՀՀԿ-ականները այցելում են տներով և ընտրակաշառքներ առաջարկում։ Օրերս այցելել են նաև մորս և առաջարկել 20 հազար դրամ` անձնագրային տվյալներ տրամադրելու համար։ Բնականաբար, մայրս մերժել է և հրաժարվել նրանց կեղտոտ փողերից։ Սա բազմաթիվ արձանագրված փաստերից մեկն է։
Եվ հիմա ՀՀԿ-ականներն իրենց Սերժիկի գլխավորությամբ թող էլ մեզ էշի տեղ չդնեն ու լոլոներ չկարդան՝ իբրև թե ընտրություններն արդար են, իբրև թե ընտրակաշառք չեն բաժանում, իբրև թե դատապարտում են նման երևույթները և պատժում։ Պահեք ձեզ այդ հեքիաթները, ես իմ աչքերին եմ հավատում, փաստեր կան. կեղծել եք ու կեղծում եք, կաշառք բաժանել եք ու բաժանում եք։ Հերիք է՝ մեզ էշի տեղ դնեք։