03:54 , 1 օգոստոս, 2016
Ինչպես ցույց են տվել վերջերս կատարված հետազոտության տվյալները՝ զտված կամ եռացրած խմելու ջուրը պիտանի է վերքերը լվանալու համար, հայտնում է hronika.info-ն:
Գիտնականները պնդում են, որ ջրի բավարար մաքրման դեպքում վարակի հավանականությունը հասնում է նվազագույնի: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ հատուկ քիմիական հակասեպտիկ միջոցների օգտագործումը նպաստում է վերքերի ավելի արագ լավացմանը:
Շատերը նաև խորհուրդ են տալիս օգտագործել աղաջուր, սակայն դա կհանգեցնի արյան սպիտակ մարմինների լվացմանը, որոնք պայքարում են վարակների դեմ: Աղաջրին այլընտրանք գիտնականներն առաջարկում են օգտագործել խմելու սովորական ջուրը: