Արցախից Հայաստան հատուկ ջոկատային չի բերվել, և տարածքների հանձնում գոյություն չունի. Դավիթ Բաբայան


19:55 , 31 հուլիս, 2016

Tert-ը գրում է.

Արցախից Հայաստան հատուկ ջոկատային կամ բանակի որևէ ստորաբաժանում չի եկել, և որևէ տարածքի հանձնում չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով «Հիմնադիր խորհրդարանի» տարածած հաղորդագրությունը:

«Երկու տեղեկություններն էլ անհեթեթություն են և չեն համապատասխանում իրականությանը: Որևէ մեկը Արցախից Հայաստան չի եկել, լինի հատուկ ջոկատային, բանակի ստորաբաժանումներ կամ այլ զինված անձ: Մենք ունենք սահման, որին թշնամին ամեն օր սպառնում է, իսկ մեր զինված ուժերը հսկում են մեր սահմանները»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: