20:30 , 31 հուլիս, 2016
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի հատուկ ծառայություններին մեղադրել է Դեմոկրատների ազգային կոմիտեի (DNC) համակարգչային ցանցի կոտրման մեջ: Այդ մասին նա հայտարարել է Fox News Sunday հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Քլինթոնը նաև մեղադրել է Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփին այն բանում, որ նա աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Մենք գիտենք, որ ռուսական հատուկ ծառայությունները կոտրել են DNC-ն և մենք գիտենք, որ նրանք հնարավորություն են ստացել հրապարակելու այդ նամակներից շատերը»,- ասել է նա:
Ավելի վաղ Քլինթոնի շտաբում հաստատել էին, որ կոտրել են դեմոկրատների սերվերները: