20:00 , 31 հուլիս, 2016
168.am-ը գրում է.
Իրանի Մեշխեդ քաղաքի և Նախիջևանի միջև երկաթուղային ճանապարհը կգործարկվի այս տարվա աշնանը: Trend գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակայինը:
Իրանցի դիվանագետը նշել է, որ երկաթուղային հաղորդակցության բացումը նպաստելու է երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը:
Նրա խոսքով՝ տոմսերը կվաճառվեն ինչպես Իրանում, այնպես էլ Ադրբեջանում:
Նա պատմել է նաև Բաքու-Մեշխեդ և Բաքու-Շիրազ նոր ավիաչվերթերի գործարկման մասին: Նա հայտնել է, որ թռիչքները կգործարկվեն այս աշնան վերջին: