Հնդկաստանում նվազագույնը 70 մարդ է մահացել հորդառատ անձրևների հետևանքով


18:50 , 31 հուլիս, 2016

168.am-ը գրում է.

Նվազագույնը 70 մարդ է մահացել վերջին մի քանի օրում Հնդկաստանի հյուսիսում և արևելքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Ասսամ նահանգի հյուսիսում՝ երկրի արևելքում, խեղդվել է 29 մարդ, Օդիշա նահանգում կայծակի հարվածի հետևանքով մահացել է 27 մարդ, հայտնում են տեղի իշխանությունները:

Դելիում բազմաթիվ ճանապարհներ արգելափակվել են վերջին 10 տարում խոշորագույն հորդառատ անձրևների հետևանքով:

Ուժեղ անձրևներ են նաև Մումբայ քաղաքում և Ռաջաստան նահանգում: