«Ռոմա»-ն ցանկանում է ձեռք բերել Սակոյի տրանսֆերը


19:10 , 31 հուլիս, 2016

2015-03-22_mamadou_sakho__thisisanfield-comԱնգլիական «Լիվերպուլ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Մամադու Սակոն կարող է մարզական կարիերան շարունակել իտալական «Ռոմա»-ում:

Նշվում է, որ «Ռոմա»-ն փոխարինող է փնտրում թիմի պաշտպան Մարիու Ռույային, ով վնասվածքի պատճառով շուրջ կես տարով դուրս է մնացել շարքից:

Ներկա պահին կողմերի միջև ընթանում են բանակցություններ Սակոյի վարձակալության գործարքն ավարտին հասցնելու նպատակով:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ լինելով Սակոյի պահվածքից՝ 26-ամյա ֆուտբոլիստին զրկել էր թիմի ԱՄՆ ուղևորությանը մասնակցելու հնարավորությունից: