«Նապոլի»-ն ավելացրել է Իկարդիի տրանսֆերի դիմաց առաջարկվող գումարի չափը


17:30 , 31 հուլիս, 2016

Mauro+Icardi+FC+Internazionale+Milano+v+Empoli+GU88eiBE4cll«Նապոլի»-ն հերթական առաջարկն է արել «Ինտեր»-ին` հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերի ձեռքբերման համար: Այդ մասին հայտնում է La Gazzetta Sportiva-ն:

Նշվում է, որ նեապոլիտանյան ակումբը պատրաստ է 70 մլն եվրո վճարել արգենտինացի ֆուտբոլիստի իրավունքների դիմաց:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Իկարդին մասնակցել է 33 խաղի` դառնալով 16 գոլի հեղինակ: Միլանյան ակումբի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականը: