Գիտնականները պարզել են, թե ինչպիսի դիմագծերն են վստահություն առաջացնում


17:10 , 31 հուլիս, 2016

how-figure-out-your-face-shape_108858Որոշակի դիմագծերին վստահելու սովորույթը շատ խոր արմատներ ունի:

Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել և զարմանալի եզրահանգման եկել՝ գրում է svopi.ru-ն:

Ինչպես պարզվել է, մարդիկ հակված են վստահելու որոշակի դիմագծերով մարդկանց: Գիտնականների կարծիքով՝ եթե հին ժամանակներում այդ միջոցը գործուն էր, այժմ կարիք չկա կողմնորոշվել միայն մարդու արտաքին տվյալների հիման վրա: Շատ չարագործներ հրաշալի տիրապետում են այդ «հին» սովորույթին և օգտագործում են դա իրենց չար մտադրություններն իրականացնելու համար:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդկանց վստահություն են ներշնչում հիմնականում կլոր դեմքով, բարձր հոնքերով և ընդգծված այտոսկրերով մարդիկ, իսկ նեղ դիմագծերով և ցածր հոնքերով մարդիկ հակառակ տպավորություն են թողնում: