Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երիտասարդությանը կոչ է արել անգործության չմատնվել


16:40 , 31 հուլիս, 2016

article-urn-publicid-ap.org-5f073b09952e4adea7eaaf0146e01218-51pBxSWwoY7bf7fb532077a3a070-922_634x415Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երիտասարդությանը անգործության չմատնվել, այլ զբաղվել հասարակության համար պիտանի աշխատանքով կամ քաղաքականությամբ, որպեսզի ավելի արդար հասարակություն ձևավորեն՝ գրում է bbc.com-ը:

Հռոմի պապը այդ հայտարարությունն արել է Կրակովից ոչ հեռու կես միլիոն մարդու ներկայությամբ բաց երկնքի տակ պատարագ մատուցելիս:

Ֆրանցիսկոս պապն ասել է, որ իրեն զարմացնում է այն, որ երիտասարդությունը այդքան շատ ժամանակ է ծախսում համակարգիչների, սմարթֆոնների և տեսախաղերի վրա: Նա ասել է, որ մարդիկ ստեղծված չեն նրա համար, որ ապրեն բուսական կյանքով:

Հիշեցնենք, որ Հռոմի պապի այցը Լեհաստան կավարտվի կիրակի օրը: