15:35 , 31 հուլիս, 2016
168.am-ը գրում է.
Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարանը» շտապ հաղորդագրություն էր տարածել, որ Ոստիկանության ՊՊԾ գնդում կրծքի վիրավորում է ստացել «Սասնա ծռերի» անդամ Սեթո Նազարյանը: «Նրան տարել են: Սակայն վիճակի մասին տեղեկություն չունենք, վիրավո՞ր է, թե՞ մահացած»,-ասվում էր հաղորդագրության մեջ:
168.am-ին Էրեբունի Բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ խմբի անդամ Սեդրակ Նազարյանը կրծքավանդակի աջ կողմի թափածակող հրազենային վնասվածք է ստացել և այս պահին վիրահատվում է: