Սեֆիլյանների, մասնավորապես, Վարուժան Ավետիսյանի անորոշ ու անփառունակ պլանը տապալվում է
15:50 , 31 հուլիս, 2016
Սեֆիլյանների, մասնավորապես, Վարուժան Ավետիսյանի անորոշ ու անփառունակ պլանը տապալվում է: Ցավոք՝ արյան, ցավի, վիրավորների ու զոհերի գնով է տեղի ունենում մարումը: Բոլոր կողմերի տեղեկատվություններն ու ապատեղեկատվությունները համադրելով ու վերլուծելով, տակը մի պարզ ու ցավոտ ենթադրություն է մնում:
Ահաբեկություն արած տղերքը ճիգեր են գործադրում ժողովրդին ապացուցելու, որ ահաբեկիչ, հանցագործ չեն: Ամբողջ հարցը նրանումն է, որ եթե հաջողում են համոզել, մեկ է, դրանից շատ բան չի փոխվում, չի էլ փոխվելու: Եղած աղետն, այլևս անշրջելի է: Ուժայիններն իրենց հերթին ամեն ինչ անում են, որ իրենց թույլ տված կիկսերը շտկեն: Դա անում են հիմնականում՝ վատ: Շատ վատ, կարելի է ասել: թերևս միակ արդյունավետ բարոյականը, որ զինյալներից զոհ չկա մինչև այս պահը: Վստահ եմ, չեզոքացման գործողության ժամանակ լրիվ իրավունք ունեն բառի բուն իմաստով չեզոքացնել: Բայց, ի պատիվ իրենց, կրակում են ոտքերի, կրակում են ենպես, որ չսպանեն: Բայց միևնույն է, այս դժողքում հասարակությունն ապրում է արդեն 14 օր: Մյուս ավելի մտահոգող, սարսափեցնողը՝ որ ամեն օր նոր սցենարի ենք ականատես: Էս ժողովուրդն իսկապես մեղք է, հասկացեք: Իսկ ահաբեկիչ Վարուժանի հանդարտ ու սառնասիրտ տոնայնությունը չի փոխվում: Հիմա պատկերացնում են, որ խորը անհավասարակշիռ վիճակում է գուցե. Բանակի չստացված սպա, Չստացված հեղափոխության չստացված հերոս, իսկ Պավլուշի ու Արայիկի առաջ պատասխան պիտի տա երևի: Երկրի առաջ բացառիկ վաստակ ունեցած մարդկանց հանեցին իրենց երկրի դեմ ու Հայաստանի համար նման վտանգավոր ժամանակաշրջանում, երբ ազերի մեր տան դռանը դանակ է սրում:
Բայց, մի մեծ ու կարևոր բայց: Եթե դիլետանտ ահաբեկիչը մանդրաշ ընկնելու ու էմոցիաներով շարժվելու հնարավորությունը ունի, ուժայինները ոչ դիլետանտ լինելու, ոչ էլ էմոցիային տրվելու իրավունքը չունեն: Ու, հիմա ինչ կատարվում է այդ գնդի շուրջ ինձ դուր չի գալիս, համարում եմ շատ վտանգավոր ու անպատվաբեր: Պահանջում եմ հավատարիմ մնալ ձեր այն որոշմանը, որ էլ մարդ չի զոհվելու, լինի զինյալ, ահաբեկիչ, թե ուժաինի ծառայող: Իսկ ժողովրդից ընդհանրպես հեռու պահեք ձեր մահակները, հասկացեք, որ դա ոչ միայն ձեր, այլ ազգի պետության համար պատվաբեր չէ, եթե չասենք՝ կործանարար է: