Երկրագնդի ամենավտանգավոր մայրուղիներից մեկը


14:30 , 31 հուլիս, 2016

Իտալիայում՝ Վիգո դի Կադորեում, ծովի մակարդակից 1542 մ բարձրության վրա է գտնվում բարձրլեռնային ոլորաններով Ֆորսելա Լավարդետ ավտոճանապարհը: Այն աշխարհի ամենավտանգավոր ավտոճանապարհն է:

Ֆորսելա Լավարդետը աստիճանաբար վեր բարձրացող 14 կտրուկ ոլորան ունի, որոնք ասես դրված են մեկը մյուսի վրա: Առանց այդ էլ վտանգավոր ճանապարհը վնասված է սողանքներից, որոշ հատվածներ ասֆալտապատ են: