14:20 , 31 հուլիս, 2016
Ֆրանսիայում մահմեդական համայնքը երկրի հյուսիսում հրաժարվել է հուղարկավորել 19-ամյա Ադել Քարմիշին, որը պատարագի ժամանակ սպանել էր կաթոլիկ հոգևորականին՝ գրում է Sky News-ը:
«Մենք չենք ուզում արատավորել իսլամը այդ մարդու արարքով: Մենք չենք մասնակցի նրա հուղարկավորությանը»,- հայտարարել է տեղական մզկիթներից մեկի հոգևոր առաջնորդը:
Այդուհանդերձ, նա նաև նշել է, որ եթե քաղաքապետարանը և Քարմիշի ընտանիքը խնդրի, մահմեդական համայնքը ստիպված կլինի մարդ նշանակել այդ գործողությունը կատարելու համար: