Օրվա բաղադրատոմսը. Շոկոլադե Թռչնի Կաթ


13:40 , 31 հուլիս, 2016

Շոկոլադե “Թռչնի Կաթ”

Շոկոլադե “Թռչնի Կաթ”
  • Մատուցվում է:15 րոպե անց
  • Նախն. ժամանակ:30 րոպե
  • Պատրաստման ժամանակ:20 րոպե

Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • ձու - 2 հատ
  • շաքարավազ - 90 գր
  • ալյուր - 75 գր
  • Սուֆլեի համար՝
  • ագար-ագար - 8 գր
  • ջուր - 40 մլ
  • շաքարավազ - 300 գր
  • կարագ - 200 գր (սենյակային ջերմաստիճանի)
  • խտացրած կաթ - 100 գր
  • շոկոլադ սև - 70 գր (հալեցրած)
  • կակաո - 2 ճ/գդ
  • ձու - 2 հատ (սպիտակուց)
  • Վրան ձևավորելու համար
  • շոկոլադ սպիտակ - 100 գր
  • շոկոլադ կաթնային - 100 գր (հալեցրած)

Պատրաստման եղանակ

  1. Ագար-ագարը ջրի մեջ թրջում ենք և մի կողմ դնում։
    Պատրաստում ենք բիսկվիթը։ Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնում ենք։ Սպիտակուցները շաքարավազի կեսի հետ խառնում ենք մինչև թեթևակի փրփուր ստանանք։
    shokolade-trchni-kat-2
  2. Դեղնուցները առանձին տարայի մեջ հարում ենք շաքարավազի մյուս մասի հետ` մինչև սպիտակ փքուն զանգված ստանանք։
    shokolade-trchni-kat-3
  3. Դեղնուցներն ու սպիտակուցները զգուշորեն խառնում ենք։ Ավելացնում ենք մաղած ալյուրը և թեթև օդեղեն խմոր ենք պատրաստում։
    shokolade-trchni-kat-4
  4. Տեղափոխում ենք ձևամանի մեջ և տեղափոխում մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Մոտ 20 րոպե թխում ենք` մինչև լուցկու հատիկը չոր դուրս գա խմորեղենի միջից։ Ձևամանից հանում ենք և 2 շերտի բաժանում։ Եզրերը զգուշորեն հավասարեցնում ենք` շերտերի տրամագիծը ձևամանի տրամագծից փոքր է ստացվելու։
  5. Պատրաստում ենք սուֆլեն։ Սենյակային ջերմաստիճանի կարագը խտացրած կաթի հետ հարում ենք մինչև կրեմանման միասեռ զանգված ստանանք։
    shokolade-trchni-kat-5
  6. Ավելացնում ենք հալեցրած շոկոլադն ու կակաոն և նորից հարում մինչև համասեռ զանգված ստանանք։shokolade-trchni-kat-6
  7. Ագար-ագարով կաթսան դնում ենք միջին ուժեղության կրակի վրա։ Հասցնում ենք եռման աստիճանի (պետք է ագար-ագարը լուծվի) և 1 րոպե ևս եփում։ Ավելացնում ենք ամբողջ շաքարավազն ու խառնելով եփում` մինչև 110 աստիճան: Չափում ենք խոհանոցային ջերմաչափով:shokolade-trchni-kat-7
  8. Կրակի վրայից վերցնում ենք և թողնում ենք մի քիչ սառչի։
    Սպիտակուցները հարում ենք մինչև փրփրեն և հարելու ընթացքում բարակ շիթով ագար-ագարի օշարակն ենք ավելացնում։ Արդյունքում պինդ մերենգայի նման զանգված ենք ստանալու։
    shokolade-trchni-kat-8
  9. Ավելացնում ենք շոկոլադային կարագով կրեմը և դանդաղ արագության վրա հարում ենք` մինչև միասեռ զանգված ստանանք։ Հանվող ձևամանի տակը յուղաթուղթ ենք դնում և վրան դնում առաջին շերտը` վրայից սուֆլեն լցնում։
    shokolade-trchni-kat-9
  10. Ծածկում ենք երկրորդ շերտով և սեղմում ենք։
    shokolade-trchni-kat-10
  11. Դնում ենք սառնարանը, որ սուֆլեն սառչի` մոտ 1 ժամով։
    Սպիտակ շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք։ Այնուհետև պատում ենք տորթը սպիտակ շոկոլադով և հալեցրած կաթնային շոկոլադով սարդոստայն ենք նկարում վրան։ 10-15 րոպեով սառնարանի մեջ ենք դնում, որ շոկոլադը սառչի։ Սառնարանից հանում ենք, տեղափոխում ամանի մեջ և մատուցում։
    shokolade-trchni-kat-11