Երբ հայ կինն ու մայրն է արյան կոչ անում, ուրեմն վատ ենք, շատ վատ, հոգեբույժի արժանի վատ


12:30 , 31 հուլիս, 2016

Երբ հայ կինն ու մայրն է արյան կոչ անում, ուրեմն վատ ենք, շատ վատ, հոգեբույժի արժանի վատ, ուրեմն իմաստ չունի ոչ մի բանաստեղծություն։

Ու երբ ասում եք եկեք Հայաստան, որպեսզի մեր ցավը հասկանաք, մեզ նման մտածեք, լավ է այստեղ մնամ, որպեսզի՝ ահազանգեմ, արթնացնեմ, ձեռք մեկնեմ, Ձեզ նման չմտածեմ ու հանեմ մեր հոգու անդունդից։

Այսօրվա հերոսը նա է, ով մարդ կմնա անկումի պահին, ով լեշաշատ հոսանքի մեջ մաքրության կղզի կդառնա, մարդկանց փրկելու համար։

Նա, ով երեկը տեսել է, արթուն է, կույր չէ, այսօրվա ավարտը գիտի։
Եվ եթե կամուրջ չդառնա կիսված հոգիների միավորման համար, ապա՝ Հայ չէ։