13:20 , 31 հուլիս, 2016
Թուրքիայում մահապատիժ մտցնելու որոշումը կարող է ընդունվել համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Այդ մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Նախարարն ընդգծել է, որ նմանատիպ պատիժ մտցնելու հարցը շատ լուրջ է, և տվյալ դեպքում գործել «պահի ազդեցության տակ» ցանկալի չէ:
Նրա խոսքով` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հազարավոր հաղորդագրություններ է ստանում, որոնցում ասվում է, որ մարդիկ այլևս չեն քվեարկի նրա օգտին, եթե մահապատիժը չընդունվի: Կուսակցությունը գտնվում է հասարակական ուժեղ ճնշման տակ, համարում է Չավուշօղլուն, և այդ պատճառով ԵՄ-ն չպետք է Թուրքիային սովորեցնի այդ հարցում: