Ինդոնեզիայում մահմեդականները այրել են բուդդայական տաճարները (Video)


12:40 , 31 հուլիս, 2016

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում մահմեդականները հրդեհել են բուդդայական հինգ տաճար՝ գրում է տեղական Tempo պարբերականը:

Անկարգություններն սկսվել են այն բանից հետո, երբ էթնիկ չինացի բնակիչը բողոքել է, որ իրեն խանգարում են իր տան դիմացի մզկիթում հնչող աղոթքի կանչերը: Այդ տեղեկությունը հայտնվել է համացանցում, ինչից հետո ագրեսիվ տրամադրված մահմեդականները եկել են չինացու տուն և վնաս հասցրել նրա ունեցվածքին:

Տեղեկացվում է, որ հենց նույն ամբոխն էլ այրել է տաճարները: Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել: