Հովսեփ Խուրշուդյանը ևս ձերբակալվել է 225-րդ հոդվածի հատկանիշներով


18:52 , 30 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Այսօր լուսադեմին  բերման ենթարկված Հովսեփ Խուրշուդյանը ձերբակալվել է: Այս մասին Tert.am-ին  հայտնեց փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Հովսեփ Խուրշուդյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ: Այն է` զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ