Աչքից զրկված Սայաթը երթի մասնակից չէր. Պատմում է քույրը


12:20 , 30 հուլիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Աչքից զրկված 17-ամյա Սայաթ Հարությունյանի քույրը՝ Սվետլաննա Հարությունյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում այս պահին աշխատող  Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ անչափահաս եղբայրն իրադարձությունների մեջտեղում է հայտնվել պատահաբար:

Քույրն ուսանող է, Երևանում վարձով է ապրում, միաժամանմկ աշխատում է: Եղբայրը Գեղարքունիքից եկել էր Երևան՝ որպեսզի օգոստոսի 8-ի ծննդյան տարեդարձին ընդառաջ հագուստ գնի:

«Քանի որ ես տանը չեմ եղել, աշխատանքի էի,  ինքը գնացել է քաղաք ման գալու: Որոշել է Կենտրոնից ոտքով հասնել Սարի թաղ՝ հորեղբորը տեսնելու»,-ասաց քույրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ