11:22 , 30 հուլիս, 2016
Tert.am-ը գրում է.
Երևանի Սարի թաղում երեկ գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացու առողջական վիճակը կայուն է:
Tert.am-ի հետ զրույցում բժիշկ Արգիշտի Արոյանը հայտնեց, որ քաղաքացին իրենց դիմել է բազմաբեկորային վնասվածքով՝ ստորին վերջույթների, նստատեղի և կրծքավանդակի հետևի շրջանում: «Նա ասաց, որ փախնելիս է եղել հետևից են կրակել»,-նշեց նա:
Բժիշկն ասաց, որ բեկորները հանվել են, նրա գիտակցությունը տեղն է, քայլում է և կարևոր օրգան չի վնասվել, միայն մաշկն է վնասվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ