10:40 , 30 հուլիս, 2016
Armlur.am-ը գրում է.
Գիշերը Երևանում տեղի ունեցած բախումներին ակտիվորեն հետևել, ինչպես նաև դեպքի վայրից լուսաբանել են ռուսական մի շարք լրատվամիջոցներ:
Մասնավորապես, Lifenews-ը գրում է, որ գիշերը ցուցարարների ցրելու համար ոստիկանությունը ստիպված է եղել լուսաձայնային նռնակներ կիրառել:
Ինչպես նաև հաղորդվում է ավելի քան 60 վիրավորի մասին: Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ բախումների ժամանակ վիրավորում ստացած օպերատորը (Lifenews-ի օպերատոր Տիգրան Գասպարյանը) հիվանդանոց է տեղափոխվել:
«Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայաթյանին, հայտնել է, որ բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից երկուսը ծանր վիճակում են գտնվում: «Նրանցից մեկի աչքը վիրահատել են, մյուսը այրվածքներ է ստացել»,- ասել է Հայաթյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ