Սարի թաղի և Խորենացի փողոցի գիշերվա իրադարձությունները՝ ամփոփ


10:34 , 30 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից անցել է արդեն 14 օր: Այս գիշերը լարված է անցել և բախումներ են եղել քաղաքացիների և ոստիկաննների միջև: Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։


ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել է, որ ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել:  Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա: Բերման են ենթարկվել բազմաթիվ ցուցարարներ:

 
Նշենք, որ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «ԺԱՄԸ» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կառլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը, ինչպես նաև վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրողուհի Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը։


ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյան հայտնել է, որ երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով: Արդյունքում ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:


Ավելի վաղ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել էր, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել և վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, ով հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը՝ Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ