Հետո էլ ասում են մարդիկ հիասթափվեցին, տուն գնացին


22:15 , 29 հուլիս, 2016

Արմեն Մարտիրոսյանը Ազատության հրապարակում հայտարարել է, որ զինյալներին ռուս դիպուկահարներ են կրակում:

Ես չգիտեմ Արմեն Մարտիրոսյանը մարմնի հատկապես որ հատվածով է մտածում, բայց ամեն դեպքում վերջին շրջանում լրիվ «խարաբ է եղել»:

Արմեն, ինչպես Սեյրան Սարոյանն էր ասում՝ դու կուլտուրական մարդ ես, ինչի ես նման հիմարություններ հնչեցնում. դա քեզ ոչ հեղինակություն է բերելու, ոչ պատիվ, դա նույնիսկ ցուցարարների թիվը չի ավելացնելու:

Հետո էլ ասում են մարդիկ հիասթափվեցին, տուն գնացին…