Զինված խմբի տղաները պետք է անհապաղ ազատ արձակեն ՊՊԾ գնդում պահվող բժիշկներին


18:15 , 29 հուլիս, 2016
Ես համոզված եմ, որ զինված խմբի տղաները` իշխանությունների կողմից տված կյանքից չզրկելու և հարցը բանակցությունների միջոցով լուծելու խոստման դիմաց, պետք է անհապաղ ազատ արձակվեն ՊՊԾ գնդում պահվող բժիշկներին:
Սա ոչ միայն բարոյական արարք կլինի, այլ նաև բխում է տղաների շահերից, քանի որ գնդի հնարավոր շտուրմի ժամանակ, եթե Աստված մի արասցե բժիշկների հետ մի բան պատահի, ապա տղաներին կհիշեն ոչ թե որպես <ազգը բռնապետությունից ազատագրողների>, այլ բժիշկների կյանքի գնով իրենց քաղաքական հարցերը լուծողների...