18:00 , 29 հուլիս, 2016
Panorama.am-ը գրում է.
«Սասնա ծռեր» խմբի անդամ՝ վիրավորված Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի ու վնասվածքի բնույթի մասին առոջապահության նախարարությունում տեղեկություններ չունեն:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
«Մեր բժշկական խումբն այնտեղ է, բայց նրանց թույլ չեն տալիս կապի դուրս գալ»,-ասաց Հայթայանը, ավելացնելով, որ տարածքում շտապօգնության մի քանի մեքենա հերթապահություն են իրականացնում:
Այլ հարցերի նա չպատասխանեց, խորհուրդ տվեց սպասել պաշտոնական տեղեկատվության:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ